Երևանում հրդեհ է բռնկվել ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցում ավտոմեքենա է այրվում. հայտնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիները փորձել են սեփական միջոցներով կանխել կրակի տարածումը ավտոքարշակում, որի վրա եղել է մեկ այլ ավտոմեքենա։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։