Իրավիճակը ճանապարհներին 20:00-ի դրությամբ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։
-Աշտարակի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
-Արարատի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։
-Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
-Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: