Սպասվում է թույլ ձյուն․ ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Երևանում այսօր ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի երեկոյան ժամերին, 5-ին սպասվում է թույլ ձյուն։
Փետրվարի 2-ին, 3-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ:
Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում այսօր ցերեկը, փետրվարի 1-ին, 4-ի ցերեկը, 5-ին առանձին շրջաններում, 2-ին, 3-ի գիշերը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի և 4-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով:
Արցախում այսօր սպասվում է ձնախառն անձրև, վաղը՝ առանց տեղումների եղանակ։