Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ այսօր առավոտյան՝ ժամը 10.00-ից, վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ:
Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: