Պամելա Անդերսոնը քիչ էր մնում սպաներ դայակին. «Ես փորձում էի պաշտպանել եղբորս»
Դերասանուհին պատմել է իր մանկության սարսափելի պատմության մասին. «Պամելա, սիորո պատմություն» վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան նախատեսվում է հունվարի 31-ին, նա խոստովանել է, որ փորձել է սպանել իր դայակին՝ փոքր ժամանակ իրեն բռնաբարելու համար:
«Դա երեք-չորս տարվա պարբերական վատ վերաբերմունք էր: Նա ինձ միշտ ասում էր, որ ծնողներիս չասեմ։ Ես փորձեցի պաշտպանել եղբորս նրանից։ Ես փորձեցի սպանել նրան, սառնաշաքարը խրել նրա սրտի մեջ», – Showbiz.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պամելան:
«Ես նրան ասացի, որ ուզում եմ, որ նա մահանա։ Հաջորդ օրը նա մահացել է ավտովթարից։ Ես կարծում էի, որ սպանել եմ նրան իմ կախարդական ուժերով: Ես ոչ մեկին չէի կարող ասել այս մասին, քանի որ կարծում էի, որ ես եմ մեղավոր նրա մահվան մեջ։ Այս մտքերով եմ ապրել իմ ողջ երիտասարդ կյանքը»,- կիսվել է աստղը։
Ֆիլմում Պամելան անդրադարձել է նաև մեկ այլ ցավոտ թեմայի։ Նա պատմել է դեռահասության տարիներին բռնաբարվելու մասին։ «Ես ու ընկերուհիս գնացինք նրա բնակարան։ Նա բարձրացավ այն տղայի հետ, ում սիրահարված էր: Այդ ժամանակ ես նրա ընկերոջ հետ նարդի էի խաղում։ Ինչ-որ պահի նա ասաց, որ ես մերսման կարիք ունեմ։ Նա 25 տարեկան էր, ես՝ 12, Նա ինձ բռնաբարեց։ Ես զգացի, որ դա իմ մեղքն է»,- ասել է Անդերսոնը։ Դերասանուհու խոսքով՝ ինքը երկար ժամանակ ոչ ոքի չի պատմել կատարվածի մասին։