Ծովային կաղամբ. Ինչ օգտակար հատկություններ ունեն այս անվանումը ստացած ջրիմուռները
Լամինարիա ցեղի ջրիմուռները, որոնք ստացել են ծովային կաղամբ անվանումը, Ճապոնիայում հնագույն ժամանակներից համարվում էին ամենաօգտակար արտադրանքներից մեկը, գրել է Aysor.am-ը։
Գիտական հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ջրիմուռը հարուստ է ալգինաթթվով և դրա աղերով։ Սրանք նյութեր են, որոնք հեռացնում են տոքսիններն օրգանիզմից և դրականորեն ազդում միկրոբիոտայի աճին, որը բարենպաստ ազդեցություն է ունենում աղիքների վրա։
Լամինարիայի ջրիմուռներն ունեն մեղմ լուծողական ազդեցություն և խորհուրդ են տրվում հաճախակի փորկապությամբ տառապող մարդկանց: Ծովային ջրիմուռները ուռչում են ստամոքսում, ինչը հրահրում է աղիքային շարժունակության ռեֆլեքսային աճ։
Ֆուկոքսանտինը, որով հարուստ է այս սննդամթերքը, կարգավորող ազդեցություն ունի արյան մեջ շաքարի մակարդակի վրա։ Սա առաջին հերթին կարևոր է II տիպի դիաբետի նկատմամբ գենետիկ հակվածություն ունեցող մարդկանց համար:
Այս ջրիմուռների կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել շաքարախտի զարգացման ռիսկը: Իսկ լամինարիայի մեջ պարունակվող ալգինիկ թթուն կանխում է արյան շաքարի մակարդակի կտրուկ անկումը։
Ծովային ջրիմուռը մեծ քանակությամբ յոդ է պարունակում, որն անհրաժեշտ է մարդու օրգանիզմին։ Հատկապես կարևոր է, որ ջրիմուռներում պարունակվող յոդը հարուստ է օրգանական ամինաթթուներով, ուստի այն ավելի լավ է ներծծվում, քան անօրգանականը։
Եվ իհարկե, յոդի պակասից ամենից շատ տուժում է վահանաձև գեղձը։ Ծովային ջրիմուռները հարուստ են նաև թիրոզին կոչվող էական ամինաթթվով, որը նույնպես անմիջական դեր է խաղում վահանաձև գեղձի հորմոնների արտադրության մեջ:
Ծովային ջրիմուռը խորհուրդ է տրվում հատկապես գիրության հակված մարդկանց, քանի որ ալգինատները թույլ չեն տալիս ճարպերին ներծծվել աղիքներում, իսկ ֆուկոքսանտինները պատասխանատու են մարմնի ճարպի քայքայման համար:
Ծովային ջրիմուռն ունակ է նաև դանդաղեցնելու ծերացման գործընթացը։ Լամինարիան հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք արագացնում են բջիջների վերականգնման գործընթացները, դանդաղեցնում դրանց ծերացումը և ակտիվացնում օրգանիզմի սեփական իմունիտետը։
Ջրիմուռների մեջ Ֆուկոքսանտինի, կարոտինոիդների և ֆլավոնոիդների բարձր չափաբաժիններ են հայտնաբերվել նաև: Այս բնական նյութերը պաշտպանում են ներքին օրգանների բջիջները ազատ ռադիկալների ազդեցությունից։ Հարկ է նշել, որ ֆուկոքսանտինի հակաօքսիդանտ հատկությունները 14 անգամ գերազանցում են վիտամին E-ին։