Երևան, 06.Փետրվար.2023, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել․ մի շարք... Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թո... Նիդեռլանդները լավ տարբերակ է Սպերցյանի համար․... Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրք... Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատ... Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի... Լանջաղբյուր գյուղում այրվել է մոտ 150 հակ անա... Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է... Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը... Ռուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվա... Ղարաբաղի 4 900 քառ. կմ-ն ո՞ւր է, կա փաստաթուղ... Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի ժողովրդին Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ... ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային «Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք». ՀՀ-ում... Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-... 912 մարդ զոհվել է, 5385-ը՝ տուժել. Էրդողանը տ... Թուրքիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր եր... Հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուր... Լեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկ... ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցա... Արցախում շրջափակման ընթացքում ծնվել է 204 երե... «Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ա... Երևանի պարեկները խուլիգանության դեպք են բացահ... Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հո... Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկայ... Փետրվարի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանց... ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով եր... Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակ... Բացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցներ... Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. զոհերի թիվը ժամ... Չինաստանը զգուշացրել Է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կ... Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարե... Պրեմիերա․ Մերի Հակոբյան & Վաչե Ամարյան – «Կար... Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու ... Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեց... Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 6-ի դրու... Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարե... «Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է. արտադրությու... «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Միլան»-... Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսա... Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչ... Հայտնի են «Գրեմմի» մրցանակակիրները. Բեյոնսեն ... Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարից ուղևորո... «Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» ան... Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա․ հա... Արտակարգ դեպք՝ Գորիսում․ սպառնացել են «Գորիսի... Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակա... Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զո... Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի ն... 284 մարդկային կորուստ Թուրքիայում․ հրապարակվե... Թուրքիայում երկրաշարժը ավերել է Հաթայ նահանգի... Քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալան... Թուրքիայի երկրաշարժից զոհվել է 284 մարդ, 2000... Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյու... Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահ... Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհ... Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերվել է Այ... Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայ... Փրկարարներն անրգելափակումից դուս են բերել ավտ... Հայտնի է, թե երբ Պոգբան կվերադառնա խաղադաշտ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտ... Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քա... Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հա... Ականատեսները հրապարակել են Թուրքիայում տեղի ո... Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ,... Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով... Որո՞նք են կոլագենով հարուստ լավագույն մթերքնե... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բե... Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններո... Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան մարդկային կո... Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել... Սիրիայում երկրաշարժն առնվազն 42 մարդու կյանք ... Կամպուշը գովաբանել է Նեյմարին Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում Լեհաստանը որոշել է մեկուսանալ Ռուսաստանից էլե... Մյասնիկովը մեկնաբանել է ճնշումը նվազեցնելու ժ... Չինաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել օդապար... Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Սալիհամիջիչը բացատրել է, թե ինչու է Բավարիան ... Ռոմարիոն իրեն համեմատել է Մեսսիի հետ Բեռլինի տարեցների խնամքի տներից մեկում հրդեհ ... Սոլսբերիում վաճառվել է տունը, որտեղ թունավորվ... Կեմերովոյում վայրի կենդանին սարսափելի վթարի պ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Արցախից տեղահանված 31-ամյա Արմինեն առողջական ... Մեսսին հանճար է. Մարկինյոս Զինվորական կացարանի ննջարանի դուռը փակ չի եղե... Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղվա... «Անունը դնում են խաղաղության ձեռք, բայց ներկա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ա... Լիվերպուլը չի կարողանա ձեռք բերել Բելինգեմին․... Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցութ... Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող ա... Լավրովը ժամանել է Իրաք Օբամեյանգը կհեռանա Չելսիից Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը. Արարատ Միրզոյան

Հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեում տեղի ունեցած քննարկմանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է․

«Պարոն նախագահ,

Առաջին հերթին, թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս ձևաչափով քննարկում անցկացնելու մեր խնդրանքը բավարարելու համար:

Եվրոպական խորհրդարանի հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ,

Կցանկանայի խոսքս շարունակել Եվրոպական խորհրդանանին ընդհանրապես, և ձեզանից յուրաքանչյուրին անհատապես երախտիքի անկեղծ խոսքեր հղելով՝ իմ երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ հստակ դիրքորոշումներ արտահայտելու համար:

Հայ ռազմագերիների խնդրի, մշակութային ժառանգության ոչնչացման և վերջերս Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ վերջին երկու տարիների ընթացքում հրատապ քննարկումներն ու հայտարարությունների ընդունումը հանդիսանում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերներին համարժեք և օբյեկտիվ արձագանք՝ մարտահրավերներ, որոնք շարունակում են սպառնալ մեր տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը: Բոլոր այս մարտահրավերները գերազանց կերպով ամփոփվել են 2022 թվականի Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության զեկույցում, ինչի համար կցանկանայի հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն Մքալիսթեր և Եվրախորհրդարանի բոլոր այն անդամների, ովքեր աշխատել են այս զեկույցի վրա և նպաստել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ մեր տարածաշրջանում իրավիճակն օբյեկտիվորեն արտացոլող հատվածների ներառման համար:

Անշուշտ, ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի կողմից հստակ հայտարարություններն ու տրված ամեն քվեն՝ հօգուտ հիշյալ մարդասիրական խնդիրների լուծմանը: Ձեր ձայնը լսվել է Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում։ Հուսով եմ, որ այն լսվել և հաշվի է առնվել նաև Բաքվում: Ես իրապես հուսով եմ, որ Եվրոպական խորհրդարանի օրինակով եվրոպական մյուս կառույցները ևս Հարավային Կովկասին վերաբերող հարցերում կդրսևորեն բավարար համարձակություն և արդարություն:

Եվրոպական միության, ներառյալ իր օրենսդիր մարմնի հաստատուն և հստակ ուղերձներն իսկապես կարևոր են: Նախ՝ ԵՄ շարունակում է հանդիսանալ Հայաստանի առաջնային գործընկերը՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ինստիտուտների զարգացման և բարեփոխումների մեր օրակարգին աջակցելու գործում, և երկրորդը, չնայած բոլոր մարտահրավերներին, մենք շարունակում ենք ընդլայնել մեր գործընկերության շրջանակը՝ հիմնվելով Եվրոպական միության՝ մեր տարածաշրջանում կայունությանը նպաստելու հանձնառության վրա։

Մենք հավատում ենք, որ մեր անվտանգային ճարտարապետությունը չի կարող լինել համապարփակ առանց մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության: Մեր ժողովրդի բարեկեցությունն ապահովելու նպատակով մենք իրականացրել ենք բարեփոխումներ՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարման ապահովմանը և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին։ Ես շատ բան ունեմ ասելու ժողովրդավարական բարեփոխումների բնագավառում Հայաստանի ձեռքբերումների մասին, սակայն այսօր չեմ մանրամասնի ժամանակի սղության պատճառով։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հաստատակամ ենք շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ակնկալում ենք մեր գործընկերների հետագա աջակցությունը:

Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանի կայունության գործում ԵՄ արժեքավոր ներդրմանը, ես կցանկանայի ողջունել ԵՄ խորհրդի կողմից նախօրեին կայացված որոշումը Հայաստան երկարաժամկետ մշտադիտարկման առաքելություն գործուղելու վերաբերյալ։ Ուզում եմ ընդգծել, որ այս առաքելության նպատակը մարդկանց անվտանգությունն է՝ սահմանամերձ շրջաններում ապրողների, դպրոց հաճախող երեխաների, իրենց գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց և այն ընտանիքների, որոնք ցանկանում են ապրել իրենց տներում՝ չվախենալով թիրախում հայտնվելուց: Հստակ մարդիկ, հստակ դպրոցներ, հստակ տներ։

Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, ստանալով խաղաղության օրակարգն առաջ մղելու մեր քաղաքացիների քվեն, ինչպես նաև ունենալով Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական կամք՝ բարեխղճորեն ներգրավված է եղել բանակցություններում երեք տարբեր ուղղություններով. առաջինը՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, երկրորդը՝ սահմանազատում և սահմանային անվտանգություն, և երրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագիր։ Այս առումով, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ մի քանի կետերի վրա։

Հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի ձևավորումից անմիջապես հետո Ադրբեջանը, յուրովի մեկնաբանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը, սկսեց արտատարածքային միջանցք պահանջել։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը պատրաստ է բացել բոլոր հաղորդակցությունները հենց այն պահին, երբ Ադրբեջանը կընդունի, որ ճանապարհները պետք է գործեն այն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով անցնում են։

Սահմանազատման հանձնաժողովների ձևավորումից ամիսներ անց Ադրբեջանը ոչ միայն նոր տարածքային պահանջներ ներկայացրեց, այլև՝ փորձեց իր վերջին ագրեսիան հիմնավորել սահմանի՝ սահմանազատված չլինելու կեղծ փաստարկով: Զավեշտալիորեն, որ այս հանձնաժողովները ստեղծվել էին 2021 թվականի մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջին ներխուժումից հետո՝ նպատակ ունենալով նաև կանխել ցանկացած հետագա ռազմական գործողություն։

Երրորդ՝ մենք բանակցություններ ենք սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ Ցավալիորեն, խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկած հիմնարար առաջարկների ճնշող մեծամասնությունը մերժվել են Ադրբեջանի կողմից։

Առաջարկությունների թվում է պետական սահմանի սահմանազատման չափորոշիչների ճշգրտումը, քանի որ մենք կարծում ենք, որ առանց Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանի սահմանազատման վերաբերյալ հստակ համաձայնեցված չափորոշիչների իրական խաղաղությունն անհնար է: Հաջորդը պետական սահմանից զինված ուժերի դուրսբերումը և ապառազմականացված գոտու ստեղծումն է՝ հնարավոր հետագա էսկալացիան կանխելու համար, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցները և անվտանգության մեխանիզմը, խաղաղության պայմանագրի երաշխավորի(ների) ինստիտուտը, որը կապահովի հանձնառությունների կատարումը։

Ընդհանրացնելով, Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը միայն պետք է ընդունի իր բոլոր պահանջները, իսկ իր ուզածը չստանալու դեպքում, Ադրբեջանը օգտագործում է ճնշման բոլոր հնարավոր գործիքները. սկսած հայ ռազմագերիներին պատանդ պահելուց մինչև հայերի նկատմամբ պետականորեն հովանավորվող ատելության տարածում, ռազմատենչ հռետորաբանությունից մինչև ուժի կիրառում։

Մենք ընդունեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղի հարցը զուգահեռաբար, առանձին հարթություններով քննարկելու վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը։ Հակառակ դրան, Ադրբեջանը սկսեց պնդել, որ Լեռնային Ղարաբաղն իրենց ներքին խնդիրն է՝ հակադրվելով Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու Հայաստանի առարկայական առաջարկին։

Հասկանալի է նաև, որ մինչ այժմ Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակումը, ևս մեկ անգամ ապացուցեցին միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների լուծման համար:

Հարգելի գործընկերներ,

Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ, Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ կյանքի ճանապարհի արգելափակման պատճառով։ Անցած շաբաթ հրատապ քննարկում գումարելով և «Լեռնային Ղարաբաղի շրջափակման մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևն ընդունելով՝ դուք քաջատեղյակ եք իրավիճակին:

Մի հանգամանք կա, որը կցանկանայի ընդգծել. սա առանձին դրվագ չէ, և այն պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի կողմից լայնածավալ և համակարգված կերպով իրականացվող քաղաքականության մաս՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը: Կյանքի անտանելի պայմաններ ստեղծելով՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում հարկադրելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին լքել իրենց տներն ու հայրենի հողը։ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որով առաջարկում էր վտարել այն հայերին, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ, ևս մեկ անգամ ապացուցում է էթնիկ զտումներ իրականացնելու նրանց մտադրությունը։

Քանի որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն օրեցօր սրվում է, անհրաժեշտ է միջազգային հանրության անհապաղ միջամտությունը: Ինչպես անցյալ շաբաթ նշվեց Եվրախորհրդարանի արտահերթ բանաձևում, տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի համապատասխան մարմինների անխոչընդոտ մարդասիրական մուտքի ապահովումը հրամայական է:

Մենք չենք կարող մի կողմ քաշվել և հետևել, թե ինչպես են մարդիկ դանդաղորեն սովամահ լինում՝ քաղաքական խաղերի և, գուցե, աշխարհաքաղաքական հաշվարկների պատճառով։ Թույլ տվեք ուղիղ ասել. Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու երկու տեսական տարբերակ կա. ռազմական կամ դիվանագիտական: Հայաստանը հավատարիմ է երկրորդ տարբերակին, բայց դա հնարավոր է միայն միջազգային հանրության կողմից վճռական միջամտության, Ադրբեջանի վրա ուժեղ ճնշման և այդ ուղղությամբ շոշափելի գործողությունների պարագայում։ Գործելու ժամանակը հիմա է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Ադրբեջանին պետք է բացատրել, որ միջազգային կանոններ կան, որոնց բոլորը պետք է ենթարկվեն»:

Ելույթից հետո ԱԳ նախարար Միրզոյանը պատասխանել է Եվրախորհրդարանի անդամների հարցերին։

դիտվել է 77 անգամ

Այս թեմայով

ԱԻՆ-ում խորհրդակցություն է անցկացվել․ մի շարք... Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թո... Նիդեռլանդները լավ տարբերակ է Սպերցյանի համար․... Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրք... Արտակարգ իրավիճակների նախարարությունում գերատ... Երևանի բուսաբանական այգում այս տարի կմեկնարկի... Լանջաղբյուր գյուղում այրվել է մոտ 150 հակ անա... Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է... Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը... Ռուսաստանն օգնություն է ուղարկում Իրան հունվա... Ղարաբաղի 4 900 քառ. կմ-ն ո՞ւր է, կա փաստաթուղ... Ալեն Սիմոնյանը ցավակցել է Սիրիայի ժողովրդին Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վրաերթի է ... ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային «Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք». ՀՀ-ում... Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 326-... 912 մարդ զոհվել է, 5385-ը՝ տուժել. Էրդողանը տ... Թուրքիայում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ նոր եր... Հիբրիդային պատերազմ է ընթանում, յուրաքանչյուր... Լեհաստանը շուտով կսկսի ՌԴ-ի հետ սահմանին էլեկ... ԵՄ-ն փրկարարական խումբ է ուղարկել Թուրքիա Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցա... Արցախում շրջափակման ընթացքում ծնվել է 204 երե... «Մարտահրավերներին մեր արձագանքը պետք է լինի ա... Երևանի պարեկները խուլիգանության դեպք են բացահ... Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հո... Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկայ... Փետրվարի 3-6-ը ոստիկանները բացահայտել են հանց... ՌԴ ԱԻՆ-ը հայտարարել է Թուրքիա փրկարարներով եր... Պուտինը ավերիչ երկրաշարժի կապակցությամբ ցավակ... Բացահայտվել է սոցցանցերի միջոցով դեղամիջոցներ... Ավերիչ երկրաշարժ Թուրքիայում. զոհերի թիվը ժամ... Չինաստանը զգուշացրել Է ԱՄՆ-ին օդապարիկի հետ կ... Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարե... Պրեմիերա․ Մերի Հակոբյան & Վաչե Ամարյան – «Կար... Հալեպում երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու ... Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեց... Արտարժույթների փոխարժեքները փետրվարի 6-ի դրու... Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարե... «Թամարա»-ի թթվասերը վտանգավոր է. արտադրությու... «Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Միլան»-... Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսա... Վաղարշակ Մատիկյանը նշանակվել է Կրթության տեսչ... Հայտնի են «Գրեմմի» մրցանակակիրները. Բեյոնսեն ... Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին վթարից ուղևորո... «Զգացողություն ունեի, որ իմ «Երկիր Նաիրին» ան... Հալեպում երկրաշարժի զոհերի թվում 2 հայ կա․ հա... Արտակարգ դեպք՝ Գորիսում․ սպառնացել են «Գորիսի... Ադրբեջանի կառավարության «էկոակտիվիստ» գործակա... Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մեկ հայ է զո... Արմեն Արզումանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի ն... 284 մարդկային կորուստ Թուրքիայում․ հրապարակվե... Թուրքիայում երկրաշարժը ավերել է Հաթայ նահանգի... Քննիչի վարույթում գտնվող քրեական գործով կալան... Թուրքիայի երկրաշարժից զոհվել է 284 մարդ, 2000... Թուրքիայում երկրաշարժից հետո գազատարի պայթյու... Ադրբեջանը տրամաբանորեն միջանցքը երկար փակ պահ... Լարսը փակ է․ ՀՀ տարածքում ևս կան փակ ճանապարհ... Թուրքիայում երկրաշարժի հետևանքով ավերվել է Այ... Սիրիայում կրկնակի ավելացել է երկրաշարժի հետևա... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ ոստիկանության ծառայ... Փրկարարներն անրգելափակումից դուս են բերել ավտ... Հայտնի է, թե երբ Պոգբան կվերադառնա խաղադաշտ Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյան շերտ... Սիրիայում փլատակներից դուրս է բերվել ավելի քա... Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը հա... Ականատեսները հրապարակել են Թուրքիայում տեղի ո... Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ,... Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով... Որո՞նք են կոլագենով հարուստ լավագույն մթերքնե... Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բե... Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններո... Հզոր երկրաշարժ՝ Թուրքիայում․ կան մարդկային կո... Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ դարձել... Սիրիայում երկրաշարժն առնվազն 42 մարդու կյանք ... Կամպուշը գովաբանել է Նեյմարին Հոսանքազրկումներ՝ Երևանում և մարզերում Լեհաստանը որոշել է մեկուսանալ Ռուսաստանից էլե... Մյասնիկովը մեկնաբանել է ճնշումը նվազեցնելու ժ... Չինաստանի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել օդապար... Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք Սալիհամիջիչը բացատրել է, թե ինչու է Բավարիան ... Ռոմարիոն իրեն համեմատել է Մեսսիի հետ Բեռլինի տարեցների խնամքի տներից մեկում հրդեհ ... Սոլսբերիում վաճառվել է տունը, որտեղ թունավորվ... Կեմերովոյում վայրի կենդանին սարսափելի վթարի պ... Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Արցախից տեղահանված 31-ամյա Արմինեն առողջական ... Մեսսին հանճար է. Մարկինյոս Զինվորական կացարանի ննջարանի դուռը փակ չի եղե... Մեկնարկում ենք ֆեյսբուքյան քարոզարշավ՝ ուղղվա... «Անունը դնում են խաղաղության ձեռք, բայց ներկա... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ա... Լիվերպուլը չի կարողանա ձեռք բերել Բելինգեմին․... Հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցութ... Հրդեհ է բռնկվել Բեկնազարյան փողոցում գտնվող ա... Լավրովը ժամանել է Իրաք Օբամեյանգը կհեռանա Չելսիից Հայաստանի մի շարք մարզերում ձյուն է տեղում
Ամենաընթերցվածը
website by Sargssyan