Հրդեհ է բռնկվել Ծովագյուղի հարակից սարերում

Հունվարի 24-ին՝ ժամը 15:24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունել չհասած՝ Ծովագյուղի հարակից սարերում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների այրվում է մետ 10 հա խոտածածկույթ։