Ավստրալիայում հայտնաբերել են աշխարհի խոշորագույն դոդոշին
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի հյուսիսում 2,7 կիլոգրամ կշռող հսկայական եղեգի դոդոշ են հայտնաբերել, հաղորդում է տեղական ABC հեռուստաալիքը:
Գինեսի ռեկորդների գրքի նախորդ ռեկորդակիրը հայտնաբերվել է 1991 թվականին եւ կշռում է 2,65 կգ։
Նահանգի շրջակա միջավայրի դեպարտամենտի աշխատակիցները մաքրելելիս են եղել Քոնուեյ ազգային պարկում գտնվող արահետը, երբ տեսել են հսկայական երկկենցաղին:
Պահակը պարզաբանել է, որ դա ամենամեծ դոդոշն է, որին նա հանդիպել է։
«Այս չափի եղեգի դոդոշը կուտի այն ամենը, ինչ կարող է տեղավորվել նրա բերանում, ներառյալ միջատները, սողունները եւ փոքր կաթնասունները»,-ասել է նա։
Նա հավելել է, որ դոդոշը նման է «ոտքերով ֆուտբոլի գնդակի»: 2,7 կիլոգրամ քաշ ունեցող երկկենցաղը 25 սանտիմետրից մի փոքր ավելի երկարություն ունի: Դեպարտամենտի աշխատակիցները որոշել են նրան Toadzilla անունը տալ։