Հնագետները Մեռյալների գրքից պատգամներով պապիրուս են հայտնաբերել
Սակկարայում 100 տարվա մեջ առաջին անգամ 16 մետրանոց հինավուրց պապիրուս են գտել՝ Մեռյալների գրքից պատգամներով, գրում է Arkeonews-ը։
Հնությունների Գերագույն խորհրդի գլխավոր քարտուղար Մոստաֆա Վազիրին ասել է, որ գլանակը վերականգնվել է Թահրիրի Եգիպտական թանգարանի լաբորատորիայում:
Արտեֆակտը ստացել է «Վազիրիի պապիրուս» անվանումը: Սա եգիպտացու կողմից հայտնաբերված եւ եգիպտացու պատվին անվանված առաջին պապիրուսն է:
Մեռյալների գիրքը պարունակում է հուղարկավորության տեքստեր, որոնք, ինչպես հավատում էին Հին Եգիպտոսում, օգնել են հանդերձյալ կյանքում: