Տիբեթում ձնահյուսի պատճառով 28 մարդ է մահացել
Առնվազն 28 մարդ է զոհվել Տիբեթի հարավարեւմտյան Նինգչի քաղաքում ձնահյուսի հետեւանքով, հայտնում է Xinhua-ն։
Նշվում է, որ դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքները հունվարի 20-ին դադարեցվել են։ Ընդհանուր առմամբ փրկարարական աշխատանքներին մասնակցել է 1348 մարդ, ներառյալ՝ հրշեջներ, զինվորականներ ու կամավորներ, եւ 236 միավոր տեխնիկա։ Նրանք միասին ասֆալտապատել են 7,5 կիլոմետր երկարությամբ անցումը՝ ձյան տակից տուժածներին փրկելու համար։ Նրանց հաջողվել է փրկել 53 մարդու, նրանցից հինգը ծանր վնասվածքներ են ստացել։
Ձնահյուսը իջել է հունվարի 17-ի երեկոյան եւ ծածկել Տիբեթի ինքնավար շրջանի ճանապարհային թունելի մուտքերը, ինչի հետևանքով մարդիկ արգելափակվել են մեքենաների ներսում։ Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ ձնահյուսի պատճառ է դարձել տարածաշրջանում ուժեղ քամին եւ ջերմաստիճանի բարձրացումը: