Ուկրաինական ԶՈՒ-ի հարվածների հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինծառայող է զոհվել․ կիրառվել են HIMARS համակարգեր
Ուկրաինական զինուժի՝ ռուս զինվորականների ժամանակավոր տեղակայման կետի վրա հարվածների հետևանքով Մակեևկայում 63 ռուս զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հարվածները հասցվել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով։ Ուկրաինական կողմը վեց հրթիռ է արձակել, որոնցից երկուսը հաջողվել է խոցել։
«Ժամանակավոր տեղակայման կետի՝ ֆուգասային մարտագլխիկներով չորս հրթիռով խոցման հետևանքով 63 ռուս զինծառայող է զոհվել»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։ Նշվում է, որ զոհված զինծառայողների հարզատներին կցուցաբերվի անհրաժեշտ օգնություն ու աջակցություն։