Խորթ հայրը սեռական ոտնձգության է ենթարկել անչափահաս որդուն
Վրաստանի Ռուսթավի քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում բնակվող մոտ 40 տարեկան տղամարդը՝ խորթ հայրը, սիստեմատիկ կերպով սեռական ոտնձգություն է կատարել իր անչափահաս որդու նկատմամբ, Aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտնում է inforustavi.ge-ն:
Ըստ առկա տեղեկությունների՝ սեռական ոտնձգությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ երեխայի մայրը տանը չի եղել։
Տվյալների համաձայն, փաստի մասին հաղորդում է գրանցվել ոստիկանության տեղի բաժանմունքում։ Իրավապահները որպես կասկածյալ ձերբակալել են երեխայի խորթ հորը։