Բեն Աֆլեքը և այլ հայտնիներ իրականացրել են լեյկեմիայով հիվանդ 5-ամյա երեխայի երազանքը
Բեն Աֆլեքը միացել է հայտնիների ցուցակին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել լեյկեմիայով հիվանդ 5-ամյա Մայլս Սկոտին, ով երազում էր դառնալ Բեթմեն: Փոքրիկի երազանքն իրական է դարձել:
Օրերս Make-A-Wish բարեգործական հիմնադրամը Սան Ֆրանցիսկոն վերածել էր երևակայական Գոթեմ քաղաքի, որպեսզի փոքրիկը կարողանար կրել Բեթմենի հանդերձանքը, վարեր Բեթմեն մեքենան և մենամարտեր Մարդ-Պինգվինի հետ: Օրվա վերջում քաղաքապետը հատուկ երեկույթ էր կազմակերպել 5-ամյա Մայլսի համար:
Երեկ 41-ամյա Բեն Աֆլեքը համացանցում լուսանկար է տեղադրել՝ գրելով.
«BatKid' ամենալավ Բեթմենն աշխարհում»:
Մայլսը, ում ախտորոշել էին լեյկեմիա (սպիտակարյունություն), երբ 18 ամսական էր, այժմ ավարտել է բուժման կուրսն ու ապաքինվում է: Նրա պատմությունը ոգեշնչել էր այնպիսի հայտնիների, ինչպես Էլիզաբեթ Բենքսը, Էնիկե Իգլեսիսասը, Քրիստիան Բեյլը և անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով Vine սոցիալական կայքում անգամ տեղադրել էր խնդրանք-տեսանյութ: