Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետը տուգանվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար
Վրաստանի պարեկային ոստիկանությունը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար տուգանել է Ծալենջիխայի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ) քաղաքապետ, «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն կուսակցության ներկայացուցիչ Գիա Խարչիլավային։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Երեկ երեկոյան պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետին՝ Ցայիշի գյուղում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Ալկոթեստը ցույց է տվել, որ ղեկին գտնվող քաղաքապետը գտնվել Է ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը՝ Խարչիլավան, տեղի ունեցածը անվանել Է թյուրիմացություն՝ նշելով, որ իրավապահները նրան բերման են ենթարկել անհասկանալի պատճառներով։ Քաղաքապետը վարում էր իր նոր, թանկարժեք մեքենան: Մեքենայում այլ մարդ չի եղել։