Ավտովթար՝ Երևանում. վարորդը Նիվայով հայտնվել է Mercedes-ի «կապոտի» վրա
Դեկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արշակունյաց պողոտա 196 հասցեի՝ ժողովրդին հայտնի «Skoda սերվիս»-ի դիմաց բախվել են 20-ամյա Դավիթ Բաղդասարյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 550 DD 55 համարանիշի և 23-ամյա Մհեր Թումանյանի վարած Mercedes C230 մակնիշի 36 ZF 230 համարաnիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում։