Բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ նախկին ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ, բախվել են 56-ամյա Սամվել Ն-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենան և 45-ամյա Արմեն Պ-ի վարած ՊԱԶ մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ ավտուբուսը սպասարկում է թիվ 6 երթուղին։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։