Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում՝ ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում, կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։
«Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ուշակովը։