Ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի`
․ Մարտունի քաղաքի,
․ Լիճք,
․ Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: