Հայկական կողմը խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին. Արմեն Գրիգորյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ Հայաստանը շարունակում է աշխատել խաղաղության պայմանագրի շուրջ:
«Մենք շարունակում ենք աշխատել, փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք ադրբեջանական կողմից, մեր նկատառումներով վերադարձնենք ադրբեջանական կողմին ու մոտակա շրջանում հանդիպում կազմակերպել, կտեսնենք՝ ինչպես են աշխատանքներն ընթանում», - նշել է նա:
«Հայաստանը կներդնի իր ջանքերը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը լինի:
Հիմա, ավելի մոտիկ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մնչև տարեվերջ կստացվի, բայց մենք շարունակելու ենք աշխատել ու աշխատանքի արդյունքներից է կախված լինելու», - ասել է նա:
Գրիգորյանը հավելել է, որ հայկական կողմը տեքստի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցի Ադրբեջանին: