Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-10-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-7 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 7-ին, 8-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 8-ի ցերեկը, 9-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: