Բախվել են Ford Transit-ը, Opel-ը և VAZ 21703-ը. կա վիրավոր
Դեկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Սուրեն Ա-ի վարած Ford Transit մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ՝ 63-ամյա Հրաչյա Գ-ի վարած Opel մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արմեն Շ-ի վարած VAZ 21703 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Շ-ի ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ներսիկ Շ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» ԲԿ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։