Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է. «News.am»
Նախօրեին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Այս մասին News.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Զինծառայողի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- հավելեց նա: