ԱԺ մի խումբ պատգամավորներ կմեկնեն Բելգրադ
Մի խումբ պատգամավորներ կգործուղվեն Բելգրադ՝ Սերբիայի Հանրապետություն:
Այս մասին տեղեկանում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից:
Կարգադրության մեջ նշվում է, որ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական հանձնաժողովի, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար դեկտեմբերի 5-9-ը կգործուղվի Ազգային ժողովի բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, դեկտեմբերի 7-9-ը՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դեկտեմբերի 7-9-ը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Էվաջյանը: