Նախ Mercedes-ով, ապա ГАЗель-ով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել
Երեկ՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Էդիկ Զ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ փողոցում, ոստիկանության Շենգավիթի բաժնի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մ․-ին, որից հետո Արմավիրի մարզի բնակիչ 44-ամյա Գևորգ Մ․-ն իր վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենայով կրկնակի վրաերթի է ենթարկել Նարեկ Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված Նարեկ Մ․-ն աշխատում է ոստիկանության Շանգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպեր լիազոր։