Երևանում 34-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 34-ամյա Խաչիկ Հ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եզնիկ Կողբացի-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ փախուստի չի դիմել:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։