Թայվանի ոստիկանությունը դիմել է մահացածներին՝ քրեական պատասխանատվության մասին հիշեցնելու համար
Թայվանում ընտրությունների նախաշեմին տեղական ոստիկանությունը գերեզմանատանը դիմել է մահացածներին, որպեսզի նրանք սերունդներին հետ պահեն կաշառակերությունից եւ այլ անօրինական գործողություններից, հաղորդում է Taiwan News-ը:
Տեսանյութը, որում պատկերաված է ոստիկանության մեքենան, որը դանդաղ շրջում է գերազմանատանը, վիրուսային է դարձել TikTok-ում։
Ոստիկանության սպան մահացածներին կոչ է արել հետ պահել սերունդներին կաշառակերությունից եւ այլ անօրինական գործողություններից։
Ոստիկանության բաժանմունքում հույս են հայտնել, որ միջադեպը օգտակար հիշեցում կլինի հասարակության համար: Ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 26-ին ։