Երևան, 26.Ապրիլ.2024, 00:00 |
Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ...

Անձնագիրը գողացել են՝ վարկեր ձևակերպել․ քաղաքացին հուսահատ է

«Հրապարակին» է դիմել ՀՀ քաղաքացի Աշոտ Սաֆարյանը, որի անձնագիրը 3 տարի առաջ գողացել են և դրանով վարկեր ու ապառիկներ ձևակերպել։ Թեև ոստիկանությունը Աշոտ Սաֆարյանի օգնությամբ կարողացել է հայտնաբերել հանցագործությունը կատարողին, սակայն քաղաքացին մինչ այժմ բանկերի սև ցուցակում է եւ նույնիսկ բանկերի կողմից հայցեր կան դատարաններում նրա դեմ։ 30-ամյա Աշոտ Սաֆարյանը մեզ հետ զրույցում մանրամասն նկարագրեց, թե երբ և ինչպես է տեղի ունեցել դեպքը․

«Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի գարնանը։ Մեքենայիս դուռ բաց էի թողել և անձանգիրս, զինգրքույկս, մեքենայիս տեխանձնագիրը, վարորդական իրավունքն ու բանկային քարտս գողացել էին։ Գնացի ոստիկանության Ավանի բաժին, ասացին, որ անձնագիրս երևի մի տեղ գցած կլինի, դրանով գործարք անել չի կարող, ո՞վ կարող է մյուսի անձնագրով վարկ վերցնել։ Ինձ ասացին, որ եթե դիմում գրես, որ անձնագիրս կորցրել եմ, այն կդառնա անվավեր։ Գողացել էր նաև բջջային հեռախոսս, որի համարը ես վերականգնել էի։ Մի օր այդ համարին զանգում են կենցաղային տեխնիկայի խանութներից մեկից ու ասում, որ ապառիկը հաստատվել է, եկեք՝ տարեք հեռախոսը։ Ես հետո գնում եմ «acra»՝ վարկային բյուրո, տեսնում եմ, որ արդեն մի հարյուր տեղ դիմել է վարկ ստանալու համար։ Այնտեղ տեսնում եմ, որ առաջին անգամ փորձել է քարտից կանխիկացում անել, բանկոմատը քարտը կուլ է տվել։ Հետո այդ համարին են զանգում մեքենայի վարձույթից, հետս կոպիտ խոսելով ասացին, թե երբ եմ մեքենան տանելու։ Հետո ես գնացի «Յուքոմ» տեղում ինձ ասացին, որ հայտ է ներկայացրել, որ վայ-ֆայի սարք տրամադրեն իրեն, ինքը «Յուքոմի» Նոր- Նորքի կետում է։ Ես խնդրեցի, որ ձգձգելով տան, այդ անձը հետախուզման մեջ է։ Իրենք կապ հաստատեցին այդ մասնաճյուղի հետ ու ասացին, որ  իրեն պահեն այդ մասնաճյուղում։ Ես այդ պահին զանգում եմ 1-02, և գնում եմ այդ մասնաճյուղ։ Գնացի, ձեռքից վերցրի անձնագիրս, ու իրեն հարցրի՝ Աշոտը դո՞ւ ես, ասաց՝ հա, ես եմ, ասացի՝ բա ե՞ս ով եմ այդ դեպքում, որ դու Աշոտն ես։ Կոպիտ ասած՝ այդ մարդուն ես բացահայտեցի, այնպես չէ, որ ոստիկանությունն իրեն կոտորում էր։ Ինքը խոստովանական ցուցմունք տվեց, քննիչի որոշում եղավ, որ անձնագիրը գողացված է եղել և գործարքները ես չեմ կատարել»։

Աշոտի խոսքով՝ հանցագործությունը կատարածին բռնելուց հետո գործի նախաքննությունը ձգձգվել է, մի քանի քննիչներ են փոխվել, իսկ բանկերից որոշները, որոնցից իր անունով վարկ էին վերցրել, քննիչի որոշումը չեն ընդունել հիմք, այլ դատարանի վճիռ են ուզել․

«Ես քննիչի որոշումը տվեցի բանկերին, բանկերն ասացին, որ դա մեզ համար հիմք չէ։ Միայն «Ամերիաբանկը» չեղարկեց, «Յուքոմի» վայ-ֆայի սարքը հետ տվեցի, մեկ էլ «Զինգզագի» ապառիկը չեղարկեցին։ 3 ամիս անցավ, բայց գործը առաջ չէր գնում, իրենց ասում էի՝ ինչո՞ւ չեք անում, հանցագործություն կատարածը կա, խոստովանական ցուցմունքը տվել է։ Այդ ընթացքում բանկերից մեզ անընդհատ զանգում էին, հաղորդագրություններ էին գալիս։ Քննիչները փոխվեցին, հանցագործությունը կատարածին բաց էին թողել, էլի հանցագործություն էր կատարել, նույնիսկ ոստիկանության ծառայողների վրա էր կրակել՝ կասկածելի վարքի համար կանգնեցրել էին, կրակել, փախել էր։ Էլի քննիչ փոխվեց ու 3-րդ քննիչը նոր զոռով- շառով գործն ուղարկեց դատարան։ Դատարան գնալուց հետո առաջին դատը չեղավ, երկրորդն ու երրորդն էլ չեղան, և մինչ այժմ նիստ տեղի չի ունեցել․ մի անգամ դատախազն էր գնացել արձակուրդ, մյուս անգամ գնացել էր դասընթացների, երրորդ անգամ էլ դատավորն էր գնացել դասընթացների, մեղադրյալն էր հիվանդ և այլն։ Մի անգամ էլ ասին՝ երկրում ցույց է, իրեն բերելիս կես ժամ կուշանանք, դատավորն էլ ասաց՝ կես ժամ չեմ սպասի։ Վերջին նիստը պետք է տեղի ունենար նոյեմբերի 17-ին, ասացին՝ մեղադրյալը մասնակցում է քննչական գործողությունների»։

Աշոտն ասաց, որ բանկերի սև ցուցակում հայտնվելու հետևանքով չի կարողանում հիփոթեք ձևակերպել, չի կարողանում իր ապագան կառուցել․ «Իմ խնդիրը բանկերի սև ցուցակում լինելն է։ Ես 30 տարեկան եմ արդեն, 4 տարի է՝ սև ցուցակում եմ, տուն չունեմ, ես Երևանում վարձով եմ ապրում, ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել։ «Յունիբանկն» ու Ակբաբանկն» ասում են, որ իմ անձնագրով վերցված վարկերը չեղարկելու համար դատարանի վճիռ է պետք, իրենց քննիչի որոշումն ու դատախազի եզրակացությունը հետաքրքիր չեն։ Բանկերն իմ դեմ հայցեր են ներկայացրել, սակայն դատարանն ասաց, որ պետք է սպասեն մինչև քրեական գործով դատարանի վճիռը, իրենք բողոքարկեցին, սակայն վերաքննիչը բողոքը մերժեց։ «Յունիբանկն» այս տարի է ինձ դատի տվել, զանգեցի, ասացին, որ ծրագիրն ավտոմատ է, եթե չեն վճարում ավտոմատ դատի են տալիս։ Իմ անձնագրով այս բանկերի միջոցով «Յուքոմ» և «Այսթայլ» խանութներից ապառիկ էին վերցրել։ Ես իրենց ասացի, որ այդ խանութներն իրենց գործընկերներն են, և իրենք են այդ գործընկերներին ընտրել, և ես մեղավոր չեմ, որ աշխատակիցը չի հասկացել, որ անձնագիրն իրենց տվող մարդը անձնագրի տերը չէ»։

Աշոտ սաֆարյանն ասաց, որ հիասթափված է, արտագաղթելու տրամադրություններ ունի․ «Ես այլևս չեմ ուզում ապրել այս երկրում, արտերկրում ինչքան ծանոթ ունեմ, դիմել եմ, «գրին քարտի» ինչքան խաղարկություն կա՝ մասնակցում եմ։ Ես էս երկրում դեռ պետության աջակցություն չեմ տեսել։ Ինձ թվում է՝ միայն պարտականություններ ունեմ, իսկ իրավունքներ՝ ոչ։ Ես էս բանկերին ասում եմ՝ բերեք պայմանավորվենք, ինձ վարկ տվեք, եթե հանկարծ պարզվի, որ ես եմ այդ ամենի մեղավորը, ես տասնապատիկը ձեզ հետ տամ։ Ես մինչև այդ դեպքը շատ լավ վարկային պատմություն եմ ունեցել»։

Մենք դատական տեղեկատվական համակարգով ստուգեցինք և պարզեցինք, որ գործը մակագրված է Երևան քաղաքի դատավոր Հարություն Մանուկյանին։ Գործը դատական քննության է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 23-ին, և, ըստ տեղեկատվական համակարգի, մինչ այժմ ընդամենը 2 նիստ է կայացել։

դիտվել է 2415 անգամ
Ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք ... ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վ... Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհն... Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստան... Երևանում 2020 թ․ տեղի ունեցած զանգվածային անկ... Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հ... Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմա... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհան... Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ... Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու... Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հ... Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթե... Կիրանցի դպրոցում դասադուլ է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվ... Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում ե... Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորվա... Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ ... Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկա... «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևա... Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդու... Աստղագուշակ` ապրիլի 26-ի համար Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լի... ԳՇՆ միությունը ողջունում է ադրբեջանցի 40 պաշտ... Երևանում բախվել են «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջ... Մի շարք հանցագործությունների համար հետախուզվո... Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող... Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիո... Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչ... Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպել... Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ» Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իս... Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը. «Հրապար... 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնու... Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «... ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախ... ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային... Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ» Վենետիկ մուտք գործելու համար զբոսաշրջիկները պ... Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավ... Եվրոպային անհրաժեշտ է պաշտպանական հուսալի հայ... Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգ... Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱ... Դեսպան Աֆյանը Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալի... Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիե... Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետո... ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոց... Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգայի... Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ... Որ դեպքերում է վերադարձվում սոցիալական վճարը ... Հրդեհի ահազանգ՝ Թումանյան փողոցում Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ա... Փարիզում Moulin Rouge կաբարեի հողմաղացի անվաթ... Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնո... Տաք և չոր եղանակը կպահպանվի. Հիդրոօդերևութաբա... Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսն... Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադ... Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեց... Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային... ՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին՝... Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել... Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխան... Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապա... Նավթի գները նվազել են ՄԻՊ-ը ամփոփել է 2023 թվականի աշխատանքի արդյու... Փակ է Երևան-Աշտարակ ավտոճանապարհը Քվեարկելիս չէի՞ք հիշում հայրենքը. Ստյոպա Սաֆա... Հայտնի է ականի պայթյունից վնասվածք ստացած վիր... Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավ... Երևանում բախվել են «Hyundai»-ին ու «Mercedes»... Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարություն... «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականութ... Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանո... Կիրանցցիները իրենց տների և հողամասերի, վարելա... Արշակունյաց պողոտան փակ է Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական... Քաղաքացիները Պռոշյանի հատվածում ինքնաբուխ փակ... Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում... Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան ... Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադար... Անի Հովսեփյանը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնութ... Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությ... Գնդապետ Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցի... Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրակա... Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել ... Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ճանապարհը փ... Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյաններ... Հայտնի են ամառային զորակոչի օրերը Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավոր... Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոս... Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտր... Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ ... Իրանում կստեղծվի ՀՀ հյուպատոսական հիմնարկ Ֆրանսիացի խորհրդարանականները հյուրընկալվել են... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնո... Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan