Սմարթֆոնից կախվածությունը նվազեցնում է կրեատիվությունը․հետազոտություն
Գաջեթից կախվածությունը բացասաբար է անդրադառնում կրետիվության, ճանաչողական գործառույթների, տեղեկատվության ընկալման եւ մտածողության ճկունության վրա։ Նման եզրակացության են եկել չինացի գիտնականները 18-25 տարեկան 48 ուսանողների մասնակցությամբ հետազոտության ընթացքում, գրում է PsyPost-ը։
Գիտնականները չափել են կամավորների կախվածությունը սմարթֆոնից Smartphone Addiction Scale հատուկ սանդղակի օգնությամբ։ Խնդիրը գտել են ուսանողների կեսի մոտ:
Դրանից հետո հետազոտության բոլոր մասնակիցները անցել են բարդության մի քանի մակարդակների այլընտրանքային օգտագործման թեստը։ Այն թույլ է տալիս դատել մարդկանց կրատիվության մասին։
Սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդիկ ավելի քիչ միավորներ են ստացել տեղեկատվության սահուն ընկալման, ճկունության եւ մտածողության ինքնատիպության համար: Նրանց ուղեղն ավելի քիչ ակտիվ է եղել, քան մյուսներինը:
Գիտնականները հաշվի չեն առել, թե կոնկրետ ինչից էին կախված ուսանողները ՝ բջջային խաղերից, սոցիալական ցանցերից կամ այլ բանից։