Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները․ Էրդողան
Ուկրաինայի ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները։ Այս մասին հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան։
«Ռուս-ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս՝ որքան անկարող են համաշխարհային անվտանգության ինստիտուտները։ Աշխարհում հարցականի տակ են դրվում քաղաքականության եւ տնտեսության, քաղաքականության եւ անվտանգության հարցերը»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում քաղաքական ֆորումի շրջանակում։