Բրյուսովի ռեկտորին կընտրեն ձմռանը
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաց մրցույթ է հայտարարել՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կառավարչի` ռեկտորի պաշտոնի համար:
Այս պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության գործունակ չափահաս այն քաղաքացին, որն ունի գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը` բնօրինակներով) ներկայացնել 2022թ. հոկտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 25-ը` ժամը 09:00-ից 18.00-ն (բացի շաբաթ, կիրակի և հանգստյան օրերից), «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին՝ առձեռն կամ փոստով (հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, 0002, Թումանյան 42, ԲՊՀ, Առաջին մասնաշենք, թիվ 304(Ա) աշխատասենյակ, Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Հ. Փիլավջյան):
Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: