ՔՊ ծրագրի առաջին նպատակն իրագործված է, ընտրությունների կեղծման առաջին էջը փակվել է. Ռուբինյան
Հիմնադրման օրվանից «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որպես ներքաղաքական առանցքային խնդիր արձանագրել էր Հայաստանում ժողովրդավարության հաստատումը, որի արտահայտումը իշխանության պարբերաբար փոփոխության հաստատումն է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«2018թ-ին կուսակցությունը հեղափոխական գործընթաց ձեռնարկելու որոշում կայացրեց, մարտի 31-ին Գյումիրիի Վարդանանց հրապարակից մեկնարկեց քայլարշավ դեպի Երևան, որը մայիսի 8-ին ավարտվեց «թավշա հեղափոխության» հաղթանակով, Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Նույն տարվա դեկտեմբերին կուսակացությունը հանդես եկավ «Իմ քայլը» դաշինքով և ստացավ ընտրողների ձայների 70 տոկոսը։ Տեղի ունեցած ընտրությունները միջազգային հանրության կոցմից որակվեցին որպես ժողովրդավարական, բաց և միջազգային ստանդարտներին համապատասխանող։ Հայաստանում փակվեց ընտրությունների կեղծման էջը, ՔՊ առաջին ծրագրի առանցքային նպատակը իրագործված էր»,- ասաց նա։
Ռուբինյանը նշեց, որ պատերազմը և դրա արդյքուները ավելի սրեցին Հայաստանի անվտանգային խոցելիությունը և շեշեց, որ ԼՂ հիմանդխնդրի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների չլուծված լինելը մշտական սպառնալիքի աղբյուր են Հայաստանի անվտանգության համար։