Եվրոպացի ձախ կենտրոնամետները կոչ են անում որոշ հարցերի վերաբերյալ ձայների մեծամասնությամբ քվեարկել
Եվրոպայի հիմնական ձախ կենտրոնամետ կուսակցությունները կարծում են, որ Եվրամիությունը պետք է աստիճանաբար անցնի ձայների մեծամասնությամբ քվեարկությանն արտաքին քաղաքականության որոշ հարցերի վերաբերյալ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Եվրոպական սոցիալիստների կուսակցության (PES) տարածաշրջանային խմբի փաստաթղթի նախագծին։
ԵՄ արտաքին քաղաքականությունը ներկայում պահանջում է բոլոր անդամ պետությունների միահամուռ համաձայնությունը, ինչը, նրանց քննադատների խոսքով, կդժավարցնի որոշումների ընդունումը եւ հատկապես խնդրահարույց կլինի լուրջ ճգնաժամերի ժամանակ։
Ոչ մեծ երկրները զգուշանում են, որ իրենց ազգային շահերը չեն պաշտպանվի առանց վետոյի իրավունքի։
Սոցիալիստական առաջնորդների շարքում, ինչպես սպասվում է, ուրբաթ PES-ի երկօրյա գագաթաժողովին մասնակցելու համար Բեռլին կժամանեն Իսպանիայի, Պորտուգալիայի, Շվեդիայի, Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունների ղեկավարները։
Ձախ կենտրոնամետ կուսակցությունները ներկա պահին մտնում են ԵՄ 27 կառավարություններից 13-ի կազմի մեջ, ներառյալ Գերմանիայի եռակողմ կոալիցիան՝ կանցլեր, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցի ղեկավարությամբ, որը շաբաթ օրը հանդես կգա կարեւոր ելույթով։
PES-ի գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության նախագծի համաձայն՝ եվրոպացի սոցիալիստները կարծում են, որ ԵՄ կանոններն ազգային պետական օգնության հանդեպ պետք է մեղմվեն, որպեսզի ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ տրամադրվեն ներկայիս էներգետիկ ճգնաժամի կործանարար հետեւանքների դեմ պայքարի համար։
Նշվել է, որ պետք է սահմանափակել սպեկուլյացիաներն էներգետիկ շուկայում եւ գնային սահմանափակումներ մտցնել էներգետիկ հատվածում։