Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19։40-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին, մարվել՝ 21:30-ին: Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: