Ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ
Հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ «Մետաքս հոլդինգ»-ի դիմաց, բախվել են Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով Վ. Բաբաջանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։