Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն. Էդմոն Մարուքյան
Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն։
«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտարարել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութին։
«Առաջին անգամը չէ, որ Ադրբեջանի իշխաբունությունները պատերազմական հանցագործություններ են իրականացնում:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի այս եւ այլ վայրագությունների համար:
Ադրբեջանն ագրեսոր պետություն է եւ պետք է ճանաչվի որպես ահաբեկչական պետություն»,- նշել է Էդմոն Մարուքյանը: