ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական լարվածության հարցը
Հոկտեմբերի 14-16-ը Ստրասբուրգում նախատեսված Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում, ի թիվս այլ հարցերի, հնարավոր է քննարկվի «Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումները» հարցը:
ԵԽԽՎ մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշնանային նստաշրջանում քննարկվելու են Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը, ուկրաինական հացահատիկի արտահանմանը, կառույցի շրջանակում Թուրքիայի, Հունգարիայի և Ռումինիայի պարտականությունների կատարմանն ու այլ օրակարգային հարցերի վերաբերող թեմաներ:
Նշվում է նաև, որ նստաշրջանում տեսակապի միջոցով ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: