Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին 11:00-ի դրությամբ
Սեպտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին տեղեկանում է Պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ՝ սեպտեմբերի 28-ին հայտնել էր, որ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: