Աննա Վարդապետյանը շնորհավորական ուղերձներ է ստանում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Գլխավոր դատախազին շնորհավորել են Եվրոջասթի նախագահը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարն ու Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը: