Նախագահականում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Հովհաննիսյանի, վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանի երդմնակալության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք նախագահականի պաշտոնական կայքից։
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին եւ հաջողություններ մաղթել պատասխանատու գործում: