Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ...

«Հրապարակ». Եթե գնում ես հանդիպման, հետո հիստերիկ լայվեր մտնում՝ պետական գաղտնիք բացում, ո՞վ քեզ զենք կտա

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու տարի առաջ՝ այս օրերին, սկսվեց 44-օրյա պատերազմը, որը ոչ մի կերպ անցյալ չի դառնում։ Ամենուր պատերազմի սպասում է ու զենքի մասին խոսակցություններ։ Գլխավոր հարցը մնում է, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո չենք զինվել, քանի որ բոլորն են հասկանում՝ առանց զենքի ապագա հարձակումներից պաշտպանությունն ու առավել եւս՝ հաղթանակը, ուտոպիա են։ Ու ոչ մի ամերիկյան տատիկ մեզ չի փրկի, եթե մենք զինված չլինենք։

«Փող ունենք, բայց մեզ զենք չեն տալիս»

Առաջին դեմքը ՀՀ սուվերեն տարածքի վրա վերջին հարձակման օրերին՝ սեպտեմբերի 13-ին, այդ հարցին պատասխանեց բողոք-նվնվոցով՝ փող կա, բայց մեզ զենք վաճառող չկա։ «Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ն այսօր ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ ձեռք բերելու իրեն անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերքը, բայց, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին»,- ասել էր Փաշինյանը, դրան ի պատասխան՝ հանրային թուքումուրի հերթական չափաբաժինը ստանալով։

Սա իրականում բավականին ծանր պետական գաղտնիքի բացահայտում էր։ «Եթե մենք նորմալ երկրում ապրեինք, ես կդիմեի Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի զբաղվեին այդ մարդով»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Անգամ բլոգերներ եղան, որոնք չհավատացին վարչապետին եւ գործնական առաջարկով հանդես եկան։ «Հանրային ձայն» առցանց հաղորդման հեղինակ Վարդան Ղուկասյանն առաջարկեց զենքի «ալիք»՝ առանց «ատկատի», սահմանափակման ու ձգձգումների։ Զենք բերելու այլ առաջարկներ էլ եղան համացանցում։

Մանր-մունր մատակարարումներ արվել են

Իրականությանը համապատասխանո՞ւմ են խոսակցությունները, որ անցած երկու տարիների ընթացքում Հայաստանը ոչ մի սպառազինություն ձեռք չի բերել։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ ոչ բավարար չափով, բայց որոշ մանր-մունր մատակարարումներ արվել են։ Եթե հավատանք տեղեկացված աղբյուրին՝ կառավարական շրջանակից, ապա փոքր քանակով զենք բերվել է, բայց ո՛չ Ռուսաստանից։ «ՌԴ-ն խոստացել էր մոտ 2-2,5 մլրդ դոլարի զենք, նույնիսկ պայմանագիր է եղել։ Սակայն ոչ միայն չի կատարել, այլեւ մեզ պարբերաբար խնդրել է հետաձգել պայմանագրի կատարումը, չբողոքել․ այդպիսի տեղեկություններ պտտվում էին։ Մերոնց խնդրանքները, որ դրսից բերենք, ՌԴ-ից կոշտ ձեւով մերժվել են՝ Եվրոպայից, Հնդկաստանից բերելու տարբերակները։ Ինչ-որ բաներ կարողացել ենք բերել, ինչ-որ բաներ՝ ոչ։ Նաեւ Իրանից բերելու տարբերակն է փորձել չեղարկել։ Ռուսները շատ խիստ խանգարել են մեզ այս երկու տարում»,- նշում է մեր աղբյուրը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը չի բացառում, որ ռուսները, իրոք, մեզ խանգարում են զինվել։ «Զենքի առեւտուրը միշտ էլ սերտորեն կապված է քաղաքականության հետ։ Բնականաբար, ՌԴ-ն մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը չէր ուզի, որ մենք Արեւմուտքից զենք գնեինք, բայց մյուս կողմից՝ ո՞ւր մնաց երկրի ինքնիշխանությունը, եթե դու պետք է անընդհատ ռուսին նայես։ Առաջ հեշտ ձեւ էինք գտել՝ ՌԴ-ից էժան, զեղչ գնով, երեւի հաճախ՝ նաեւ ձրի, զենք էինք վերցնում։ Ինքը դա մեզ տալիս էր ու մեզ պահում էր իր քաղաքական օրբիտայում։ Ադրբեջանն այլ բան է անում՝ հանում, փողը դնում է սեղանին ու ասում է՝ ռուս ջան, դու չտաս, ուրիշից կառնեմ։ Փողը կա, իմ անկախությանը ոչ ոք ձեռք չտա։ Սա ավելի ճիշտ մոտեցում է, որին մեկ օրում չեն հասնում, այլ՝ երկարատեւ աշխատանքի արդյունքում»։

Ինչո՞ւ մենք էլ չենք կարող այդպես անել։

Նախ՝ փող չունենք կամ չենք ուզում դնել էդ գործի վրա։ Նախկին իշխանությունները ՌԴ-ից բերում էին կոնցեպտուալ հնացած զենք ու համարում էին իրենց խնդիրը լուծված։ Կան, չէ՞, տարիքով մարդիկ, որ ամբողջ կյանքում իրենց «24-10»-ն են քշում ու չեն ուզում նոր մեքենա։ Նոր զենքը նաեւ սպասարկում է, անձնակազմի պատրաստում է, կադրերի առաջ քաշում, կոնցեպտուալ խնդիրներ կան։ Մեր համապատասխան այրերը եթե գումար էլ ունենան, չգիտեն, թե ինչ առնեն։ Պետք է լուրջ ուսումնասիրություն անեն դրա համար, որը չեն անում։ Տատիկներ կան, որ Սովետի ժամանակ բելառուսական փոշեկուլ են օգտագործել, ու որ փչանում է, նորից դրանից են փնտրում, ինչքան էլ ասում ես՝ ի՞նչ բելառուսական փոշեկուլ, հիմա ավելի լավերը կան։ Մեր պաշտպանության ոլորտն իներցիոն համակարգի վրա էր, այնտեղ մինչեւ 18 թիվը մտածելը մոդա չէր, իսկ 18 թվից էլ անսիստեմ շրջան է, ավելի վատ՝ էդ իներցիոն մարդիկ գնացին, ու տեղը ոչինչ չդրվեց։

Լավ, հները առնում կամ բերում էին ինչ-որ հնացած զենք, հիմա ռուսները չեն տալիս, ասում են՝ Вам надо - купите, բայց չեն թողնում։ Ադրբեջանն էլ Իսրայելից, Թուրքիայից, ՌԴ-ից ակտիվորեն զենք է առնում, հիմա մենք ի՞նչ պետք է անենք։

Մեր ողբերգական պարտությունից հետո մեր կախվածությունը ՌԴ-ից ավելի մեծացավ։ Մենք ոչ միայն փող չունենք, այլեւ անվտանգային ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան նախկինում, երբ Ադրբեջանը հոգեբանական տաբու ուներ հարձակման դեմ։ Մանավանդ՝ 16 թվականի պատերազմից հետո, որը՝ ով ինչ ուզում է ասի, Ադրբեջանին մի 2-3 տարով սառեցրեց։ Հիմա իշխանությունները կա՛մ կտրուկ քայլ պիտի անեն դեպի արեւմտյան զենքը, բայց դրան պատրաստ չեն ֆինանսապես, քաղաքականորեն, տնտեսապես, կա՛մ էլ մենք անընդհատ պետք է այս վիճակում մնանք։ Արեւմտյան զենքի հետ կապված այլ խնդիրներ էլ կան։ Օրինակ, Իսրայելն ասում է՝ ես որ քեզ իմ ԱԹՍ-ները վաճառեմ, բա որ հանկարծ դրանց ներքին տեխնոլոգիան ընկնի քո գործընկեր ռուսի ձե՞ռքը։ Բարձրտեխնոլոգիական զենքը մեծ ռազմական գաղտնիք է պարունակում, որը քեզ կտան, եթե դու ապացուցես քո թշնամական լինելն Արեւմուտքի հակառակորդի դեմ, իսկ դա իր հերթին նոր անվտանգային խնդիրների առաջ է մեզ կանգնեցնում։ Շատ մեծ ավանտյուրիզմ է՝ էս պահին ՌԴ-ին թողնել ու գնալ Արեւմուտք։

Բայց մինչեւ պատերազմը Իսրայելից եղել է, չէ՞, ԱԹՍ վաճառելու առաջարկ։

Ես չգիտեմ, այդ հարցում չեմ խորացել, թե ինչ ԱԹՍ էր ուզում մեզ վաճառել Իսրայելը։ Մենք ուզում ենք առանձին զենքի ոլորտում ունենալ փայլուն վիճակ, բայց երբ որ քո պետությունն ընդհանուր հիվանդ է, երբ որ քո տունն աղքատ է, դու ամենալավ լվացքի մեքենան էլ բերես-դնես, չես ունենալու լավ վիճակ։ Էս պայմաններում, երբ որ կախվածությունդ այսքան մեծ է Ռուսաստանից՝ ունես գազի խնդիր, Սյունիքի ու Արաքսի սահմանի խնդիր, միգրանտների խնդիր, որոնք՝ մոտ 1,5 մլն հայ, ցանկացած պահի կարող են հետ ուղարկվել Հայաստան։ ԵԱՀԿ համանախագահ է ՌԴ-ն, պետք է համակարգային լուծումներ տաս, իսկ զենքի շուկայում առանձին լուծումը հիմա շատ դժվար է։ Նույնիսկ կարող ես ԱԹՍ ուզենալ գնել, ու քեզ չվաճառեն։ Մանավանդ ռուս-ուկրաինական պատերազմից հետո աշխարհում ԱԹՍ-ների սով է։

Այսինքն՝ ճի՞շտ է ասում Փաշինյանը, որ մեզ զենք չեն վաճառում։

Նայած, որոշ զենքերի համար։ Կարող է իսրայելական ԱԹՍ մեզ չվաճառեն, բայց ի՞նչն է մեզ խանգարում գնալ՝ գոնե չինականը գնել եւ որակի տեղը քանակով փակել։ Ոչ, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, որ մեզ չեն վաճառում։ Մտքիդ տեղ լինի։ Եթե ցանկություն լինի, զենք միշտ էլ կարելի է գնել։ Հիմա զենքի շուկայում այնպիսի մրցակցություն է, հատկապես՝ այն զենքի արտադրությունը, որը մեզ է հետաքրքրում՝ ԱԹՍ-ներ, հակաօդային պաշտպանության, կապի միջոցներ, այնքան սրընթաց է զարգանում, որ եթե այս պահին չվաճառվեց, արագորեն կհնանա։ Այսինքն՝ փող լինի, կվաճառեն։ Բայց այնպես չէ, որ մատներդ ճտտացնես, ու բերեն տան։ Պետք է նորմալ տակտ, շփում։ Քեզ պետք է լուրջ վերաբերվեն, դու պետք է լուրջ գործընկերոջ տպավորություն թողնես նաեւ։ Եթե դու գնում ես հանդիպման ու «Այֆոն 14»-ը հանում ես գրպանիցդ, գցում սեղանին կամ ուշանում ես հանդիպումից, կամ ինչ-որ հիստերիկ լայվեր ես մտնում, կամ պետական գաղտնիքներ ես բացում, էդ մարդիկ արդեն մտածում են՝ էս ո՞վ ա։ Զենքը ենթադրում է վստահության մթնոլորտ։

Ի՞նչ գումար է, Ձեր կարծիքով, պետք, որ մեր բանակը զինվի։

Եթե մեկը մի 2 մլրդ դոլար էլ դնի սեղանին, բանակը կզինվի, բայց նաեւ պետք է գործը ճիշտ բռնել, գումարած՝ մենք հիմա լրացուցիչ խնդիրներ ունենք։ Հիմա կարող է դու Т-72 տանկ ուզես, ու Ռուսաստանն ուկրաինական պատերազմից հետո քեզ չկարողանա տալ ու ժանգոտած մի բան տա, որ վերցնես ու ընկնես կրակը։

ՊՆ-ին մերձ աղբյուրները խոսում են, որ Ռուսաստանի հետ եղել է պայմանագիր՝ մոտ 2 մլրդ դոլարի զենք մատակարարելու մասին, բայց ռուսները խոստումը չեն կատարել։ Ձեզ հայտնի՞ է այս մասին։

Այդ հարցում մանիպուլյացիաները շատ են։ Օրինակ, հիմա պնդումներ կան, որ պատերազմից հետո նոր զենք չի մտել, իշխանությունն էլ միանշանակ չի ասում, որ մտել է։ Ուղղակի խորիմաստ տեսք են ընդունում, թե պետական գաղտնիք է։ Հեշտ ձեւ է՝ գաղտնիքի տակ թաքնվելը։ Եթե անգամ մտել է, դա մեր ուզած զենքը չէ։ Օրինակ, եթե, պայմանական թիվ եմ ասում, վերջին պատերազմում կորցրել ենք 100 հատ հրանոթ, մեզ 30 հրանոթ են տվել։ Մեզ նոր լուծումներ են պետք։ Եթե կրակը մոմը հալեցնում է, էդ մոմն ինչքան ուզում է հաստ լինի, ժամանակի հարց է, պետք է փոխել նյութը, մոմ չօգտագործել։ Հայեցակարգային լուծումներ ու աշխատանք է պետք, որը չկա։ Նաեւ մտահորիզոնի խնդիրներ են սրանք։ Մեր մտահորիզոնում դեռեւս բանակը չի ասոցացվում մոբիլիզացիայի հետ։ Մենք դեռ կոչ ենք անում կամավորներին՝ գնալ սահման։ Ֆեյսբուքում ով ասես՝ փող է հավաքում տղերքի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 455 անգամ
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հա... Մեր համագործակցությունը պետք է գործի ի շահ մե... Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակող... Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպ... «Վրացական երազանքը» կձևավորի իրավիճակը ապակայ... Երևան-Սևան մայրուղին այս պահին (տեսանյութ) Երիտասարդները հոգնել են, 5 տարի է՝ կեղծիքի մե... Կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայա... Նավուր-Ճամբարակ ճանապարհին մեքենաներ են բախվե... Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ ի... Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է «NVIDIA... ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին աշխատելու է արտակ... Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձա... «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստոր... Ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խ... Արտգործնախարարությունն ամփոփել է Արարատ Միրզո... Արենիում նոր դպրոց կկառուցվի, Կապանում՝ «ՔՈԱՖ... Օրհնվեք դուք, երեխեք ջան, հուսով եմ՝ վաղը մյո... Իմ մանկության Շուշիում ես իմ ապագա երեխաների ... Տեսահոլովակի պրեմիերա. Hayat Project՝ «Վերջին... Հովհաննես Ազոյանը զայրացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին մասնագիտական ուսու... Վիրահայոց թեմն իր զորակցությունն է հայտնում «... Գրեթե 6400 տուն և ամառանոց հեղեղված է մնում Ռ... Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսակա... Հարյուրավոր երիտասարդներ միացան «Տավուշը հանո... Արմավիրում «BMW»-ն գլորվել է ձորը. կան վիրավո... Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆ... Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan