Վթարի է ենթարկվել Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել են BMVV մակնիշի 2 ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նաիրիր» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդներիի և վիրավորների ինքնությունը:
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներից մեկը Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն է, ով եղել է BMVV մակնիշի 80 TՏ 080 համարանիշի ավտոմեքենայով։