Գլխավոր դատախազի երրորդ տեղակալն էլ ազատվեց զբաղեցրած պաշտոնից
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։ Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է այսօր։ Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշոտնից, սեփական դիմումի համաձայն, ազատվել են գլխավոր դատախազի տեղակալներ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։