Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները
Սեպտեմբերի 23-27-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ահազանգ՝ հանրապետության հինգ տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ և Սյունիքի մարզի Կապան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 14 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: