Սյունիքի մարզում բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 1 զոհ, 3 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 189 կմ հատվածում բախվել են BMW և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։