Մահվան ելքով վթար Թռչկանի ջրվեժ տանող ճանապարհին

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մեծ Պարնի-Թռչկանի ջրվեժ ճանապարհի 4-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3741» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
62-ամյա ուղևոր Գագիկ Շահբազյանը մահացել է, իսկ 73-ամյա վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է նախաքննություն։