3 միլիոն դրամ՝ «Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին
Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։
Վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում՝ հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում կտրամադրվի 150.000 դրամ, իսկ հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամ։
Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում՝ յուրաքանչյուր զոհվածի համար կհատկացվի 3 միլիոն դրամ։