Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն։
Փոխվարչապետը մասնակցելու է Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի հերթական նիստերին: