Հրդեհ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում
Սեպտեմբերի 21-ին` ժամը 13։26-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում են մոտ 40 հա հնձած արտ և խոտածածկ տարածք: