Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը սեպտեմբերի 20-ին աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում, մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել մարզպետարանի, Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկ քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցների հետ՝ քննարկելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ստեղծված իրավիճակում համագործակցությանն ուղղված քայլերը։
Նշել եմ, որ օրերս գործարկված Առաջնային կարիքի հաշվառման հարթակի միջոցով շարունակվում են գույքագրվել և մարզպետարաններին ու ՏԻՄ-երին փոխանցվել առաջնային օգնության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները։ Արարատ Գրիգորյանը ներկայացրել է այդ ուղղությամբ մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները՝ նշելով, որ արվում է ամենը՝ քաղաքացիներին ըստ կարիքի աջակցություն տրամադրելու նպատակով։
Համատեղ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմանն ու օպերատիվ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկվել են նաև տեղում՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության Ջերմուկի տարածքային կենտրոնում։